Հայտնի են ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի հայտագրման արդյունքները

Դիտումների քանակ՝ 1870

ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի 2020-2021 ուստարվա ընդունելության 2-րդ փուլի (վճարովի հիմունքներով) արդյունքներն ամփոփվել են:

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի հաղորդած տվյալների համաձայն՝ 2-րդ փուլով առկա մագիստրատուրայի ընդունելության մրցույթին մասնակցելու համար հայտագրվել է 217 դիմորդ:

Հիշեցնենք, որ բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) առկա մագիստրատուրայի տեղերի համար հայտադիմումների ընդունումը տեղի է ունեցել 2 փուլով՝ հունիսի 6-30 ներառյալ և օգոստոսի 1-ից սեպտեմբերի 1-ը ներառյալ:

2-րդ փուլով հայտագրված դիմորդների շեմային քննությունները նախատեսվում է կազմակերպել սեպտեմբերի 4-ին, սկիզբը՝ ժամը 12-ին: Քննությունների հարցաշարերը հասանելի են այստեղ:

Ընդունող հանձնաժողովից հաղորդում են նաև, որ օգոստոսի 27-ին ամփոփվել է բանակից զորացրված, արտոնություն ունեցող ուսանողների ընդունելության մրցույթը և տվյալ ուսանողները ներկայացվել են հրամանագրման:

Առկա մագիստրատուրայի ընդունելության գործընթացին առնչվող բոլոր մանրամասներին ծանոթացեք այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին