Հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի 36-րդ հատորը

21.12.2020 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1824

ՀՊՏՀ գիտական խորհրդի երաշխավորությամբ հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի 36-րդ հատորը` «ՀՀ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման մոդելի մշակում» վերնագրով: Մատենաշարի այս հատորում ներկայացված է համանուն հետազոտության արդյունքը: Հետազոտական խմբի ղեկավարը միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ. Զոյա Թադևոսյանն է, խորհրդատուն` տ.գ.թ., դոցենտ Վահե Բուլանիկյանը (անդամներ` տ.գ.թ., դոցենտներ Կարեն Պետրոսյան, Թադևոս Ավետիսյան, Գայանե Սալնազարյան, Ղարիբ Հարությունյան, Լուսյա Գալոյան, Ռուբեն Ղանթարչյան, տ.գ.թ., ասիստենտ Ալբերտ Հայրապետյան, տ.գ.թ. Արմեն Մարկոսյան, ասպիրանտ Լիանա Իսայան, մագիստրանտ Համլետ Մկրտչյան): Հատորի մասնագիտական խմբագիրը «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանն է:

Սույն հետազոտությունում, տարածաշրջանային զարգացման հիմնախնդիրների բացահայտման, գործարար միջավայրի ուսումնասիրության, տարածաշրջանային համաչափ զարգացման հիմնախնդիրների արդյունավետ իրացման նպատակով,Շիրակի մարզային և համայնքային, ֆերմերային տնտեսությունների ղեկավարների հետ անցկացված հարցազրույցների, բիզնեսի ներկայացուցիչների հետ անցկացված հարցումների հիման վրա տրվել են գիտագործնական նշանակության գնահատականներ, ներկայացվել են առաջարկություններ, որոնք կօգնեն իրավասու պետական մարմիններին տարածաշրջանային զարգացման քաղաքականության ծրագրերն ու նախաձեռնությունները հարմարեցնել տեղական առաջնահերթություններին:

Հետազոտությունը կարող է օգտակար լինել բակլավրական և մագիստրոսական կրթություն ստացողների համար, որոնք հետաքրքրված են տարածաշրջանային տնտեսական քաղաքականության հիմնախնդիրներով: Մատենաշարի 36-րդ հատորը` այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին