Հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի 44-րդ համարը

12.07.2021 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1669

«Պետական մասնակցությամբ բժշկական կազմակերպությունների կա­ռա­­վարման արդյունավետության գնահատում» վերտառությամբ հետազոտությունը «Ամբերդ» մատենաշարի հերթական՝ 44-րդ թողարկումն է: Այն հեղինակել են Համազասպ Գալստյանը (հետազոտական խմբի ղեկավար), Գագիկ Բադադյանը և Սասուն Սահակյանը (հետազոտական խմբի անդամներ):

Հետազոտության հեղինակները բացահայտել են պետական մասնակցությամբ բժշկական կազ­մակերպությունների կառավարման համակարգերի արդյունավետությունը խոչ­ընդոտող հիմնախնդիրները և դրանց լուծման նպատա­կով կի­րառված քանակական ու որակական գործիքների միջոցով ներկայացրել են գիտագործնական նշանակու­թյան գնահատականներ, առաջարկություններ, որոնք կարող են նպաստել ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը և համակարգի զարգացմանը։

Հետազոտության արդյունքները կարող են օգտագործել պետական մար­մինների և ոլորտի ներկայացուցիչները, այն կարող է օգտա­կար լինել հետազոտողների և ուսանողների համար։

Հետազոտության էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին