«Ամբերդ» մատենաշարի 45-րդ համարն արդեն հասանելի է առցանց հարթակում

15.09.2021 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1681

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրապարակել է «Ամբերդ» մատենաշարի 45-րդ համարը։ Այն հեղինակել են Աննա Փախլյանը (հետազոտական խմբի ղեկավար), Սուսաննա Աղաջանյանը, Կարմեն Գրիգորյանը, Ծովակ Ոսկանյանը և Տիգրան Ղալայանը (հետազոտական խմբի անդամներ)։ «Էլեկտրոնային առևտուր. հնարավոր ռիսկեր, կորուստներ և զարգացման հնարավորություններ» վերտառությամբ հետազոտությունն ուշագրավ վերլուծություն է՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առևտրի իրականացման հնարավոր ռիսկերի, կորուստների և զարգացման հնարավորությունների բացահայտմանը։

Հետազոտության մեջ տեղ են գտել հետևյալ ենթախորագրերը՝ «Էլեկտրոնային առևտրի էությունն ու առանձնահատկությունները, իրավական կարգավորման շրջանակը», «Էլեկտրոնային առևտրի պետական կարգավորման արտերկրյա փորձի ուսումնասիրությունը», «Էլեկտրոնային առևտուրը սպասարկող ենթակառուցվածքները ՀՀ-ում», «Էլեկտրոնային առևտրի զարգացման ուղղություններն ու հարկման հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում»։

Մաղթում ենք հաճելի ընթերցում:

«Ամբերդ» մատենաշարի նոր համարին ծանոթացեք այստեղ:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին