Մեկնարկեց «Հոսպիտալ մենեջմենթ» 5-րդ դասընթացը

07.05.2021
Դիտումների քանակ՝ 1027

Այսօր մեկնարկեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Ազգային բժշկական պալատի կողմից համատեղ կազմակերպվող «Հոսպիտալ մենեջմենթ» հերթական կարճաժամկետ դասընթացը, որին մասնակցում էր ՀՀ առողջապահության ոլորտի 25 ներկայացուցիչ՝ բժշկական կազմակերպությունների, դրանց ստորաբաժանումների ղեկավարներ, ավագ բուժաշխատողներ և բժշկական կազմակերպությունների ղեկավար անձնակազմի անդամներ։

Դասընթացի մասնակիցներին ողջունեց շարունակական կրթության բաժնի պետ Աղավնի Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ վերապատրաստումը կլինի արդյունավետ և օգտակար:

Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանը, ով խմբի առաջին դասընթացավարն է, ողջունելով մասնակիցներին նշեց, որ սա 5-րդ դասընթացն է, և այն ամբողջովին հիմնված է առողջապահության կառավարման միջազգային փորձի և հայաստանյան իրողությունների վրա: ՀՊՏՀ-ի հետ համագործակցության առումով նա նշեց, որ մեր համալսարանն ամուր հենարան է և ի դեմս բուհի ղեկավարության տրամադրում է ուսումնական բացառիկ միջավայր: Առաջին դասը նվիրված էր ՀՀ առողջապահության կառավարման սկզբունքներին, առողջապահության ոլորտի ազգային ծրագրերին:

Կարճաժամկետ դասընթացները ՀՊՏՀ-ում կազմակերպում է արտաքին կապերի դեպարտամենտի շարունակական կրթության բաժինը, դասընթացն իրականացվել է նաև ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում:

Հիշեցնենք. դասընթացը կրեդիտավորված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով և շնորհում է 54 տեսական և 9 գործնական ՇՄԶ կրեդիտ։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին