Թողարկվել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մատենաշարի հերթական համարը

06.05.2021 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1773

ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի 37-րդ համարը՝ «Ագրոզբոսաշրջության զարգացման հնարավորությունների գնահատումը ՀՀ մարզերում (ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի օրինակով)» խորագրով։ Այն նվիրված է Լոռու և Տավուշի մարզերում ագրոզբոսաշրջության ներուժի բացահայտմանը, հեղինակները վերլուծել են մարզերի զբոսաշրջային ռեսուրսները, առկա ենթակառուցվածքները, հարցումներ են իրականացրել շահառուների շրջանում, բացահայտել են ագրոզբոսաշրջության զարգացման խոչընդոտները և մշակել դրանց հաղթահարմանն ուղղված առաջարկությունների փաթեթ։

Asue.am-ի հետ զրույցում «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը նշեց, որ մատենաշարի հրապարակումն արտացոլում է կենտրոնի յուրաքանչյուր տարվա աշխատանքի արդյունքը։ «Մատենաշարը ներկայացնում է ներբուհական մրցույթի շրջանակում իրականացված կոլեկտիվ հետազոտությունները։ Այս թողարկումը 37-րդն է, և հուսով եմ, որ այն և հետագա մյուս հետազոտությունները հնարավորինս ներդաշնակ կիրառություն կգտնեն տնտեսության և կյանքի տարբեր ոլորտներում»,-ասաց Դավիթ Հախվերդյանը՝ հավելելով, որ այս տարի նախատեսվում է հրապարակել թվով 13 մատենաշար։

Ներկայացված համարի էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին