9-րդ նոր մագիստրոսական ծրագիրն ուղղված է արդյունաբերության ոլորտին. «Արդյունաբերական բիզնեսի կազմակերպում և կառավարում»
Սիրելի դիմորդներ, շարունակում ենք ներկայացնել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում գալիք՝ 2020-2021 ուսումնական տարվանից ներդրվող մագիստրոսական նոր ծրագրերը: 9-րդ նոր մագիստրոսական ծրագիրը կոչվում է «Արդյունաբերական բիզնեսի կազմակերպում և կառավարում»:
Ծրագրի հիմքը դրվել է «Արմենիան Տիտանիում Փրոդաքշն» ընկերության հետ 2019թ. դեկտեմբերի 26-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով: Համաձայն այդ հուշագրի՝ նոր կրթական ծրագիրը նպատակ ունի ապահովելու արդյունավետ համագործակցություն արդյունաբերական ոլորտի ընկերությունների, ձեռնարկատիրական այլ ոլորտների ընկերությունների և ծրագրի շրջանավարտների հետ:
Նոր մագիստրոսական ծրագիրը կիրականացվի
- Արդյունաբերական ոլորտի գործատուների հետ համատեղ
- 1,5 տարի ժամկետով
- Ոլորտի լավագույն ղեկավար մասնագետների մասնակցությամբ
- Նորագույն դասավանդման և կառավարման մեթոդների կիրառմամբ
- Շաբաթական երեք անգամ
- Երեկոյան ժամը 18:00-ից հետո
- Դասընթացների ընթացքում կամ անմիջապես հետո ձեռնարկություններում փորձառության անցկացմամբ
«Արդյունաբերական բիզնեսի կազմակերպում և կառավարում» ծրագրի մանրամասները հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Դիմորդ» բաժնում, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Նախորդ ծրագրերի մանրամասներին ևս կարող եք ծանոթանալ կայքի «Դիմորդ» բաժնում՝ հետևյալ հղումով:
Սիրելի դիմորդներ, հավելենք, որ այս շրջանում ՀՊՏՀ-ում ներդրվող մագիստրոսական ծրագրերի վերաբերյալ բազում արձագանքներ ու նաև հարցեր ենք ստանում: Հարցերը հիմնականում վերաբերում են դիմելու կարգին, անհրաժեշտ պայմաններին: Ցանկանում ենք նշել, որ այդ մասին մանրամասներ կտրվեն ընդունելության գործընթացը մեկնարկելուն պես: Այնպես որ, հետևեք մեր կայքի և ֆեյսբուքյան էջի լուրերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին