8-րդ նոր մագիստրոսական ծրագիրը ՀՊՏՀ-ում. «Բուժհաստատությունների կառավարում»
Սիրելի դիմորդներ, գալիք տարվանից ՀՊՏՀ-ում ներդրվող մագիստրոսական նոր կրթական ծրագրերի շարքում ներկայացնում ենք 8-րդը, որը սակայն երկրորդն է՝ առողջապահության ոլորտում: «Բուժհաստատությունների կառավարում» (Dental practice managament) նոր MBA-ի կրթական ծրագրի հիմքը դրվել է 2020թ հունվարի 16-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և ««Ազգային բժշկական պալատ «ՄՄ»» ՀԿ միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ:
Այնուհետև գործընթացն ընդլայնվել է և դասընթացների ընթացքում ուսանողների փորձառությունները կազմակերպելու, դասավանդման գործընթացում արհեստավարժ մասնագետներ ներգրավելու, ինչպես նաև ստոմատոլոգիայի բնագավառում ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներին և գրադարանային ռեսուրսներին հասանելիություն ապահովելու նպատակով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ««Ազգային բժշկական պալատ «ՄՄ»» ՀԿ միջոցով համագործակցություն է հաստատել ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող առաջատար կազմակերպությունների և «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» ՊՈԱԿ-ի հետ։
Համաձայն կնքված հուշագրերի, MBA-ի նոր՝ Dental practice management նեղ մասնագիտացմամբ «Բուժհաստատությունների կառավարում» կրթական ծրագիրը նպատակ ունի ապահովելու արդյունավետ համագործակցություն ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների և առողջապահության ոլորտի առաջատար հասարակական կազմակերպություններից մեկի հետ ինչպես կրթական գործընթացի կազմակերպման, այնպես էլ ծրագրի շրջանավարտների հետ հետագա համագործակցության առումով։
Նոր մագիստրոսական ծրագիրը կիրականացվի
- ««Ազգային բժշկական պալատ «ՄՄ»» ՀԿ հետ համատեղ
- 1 տարի ժամկետով
- Ոլորտի լավագույն մասնագետների ներգրավմամբ
- Նորագույն դասավանդման մեթոդների կիրառմամբ
- Շաբաթական երկու անգամ
- Ուրբաթ և շաբաթ օրերին, ժամը 16։00-20։00-ը
- Դասընթացների ընթացքում կամ անմիջապես հետո գործատու կազմակերպություններում փորձառության անցկացմամբ
Սիրելի դիմորդներ, «Բուժհաստատությունների կառավարում» ծրագրի մանրամասները հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Դիմորդ» բաժնում, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Նախորդ ծրագրերի մանրամասներին ևս կարող եք ծանոթանալ կայքի «Դիմորդ» բաժնում՝ հետևյալ հղումով:
Հավելենք, որ այս շրջանում ՀՊՏՀ-ում ներդրվող մագիստրոսական ծրագրերի վերաբերյալ բազում արձագանքներ ու նաև հարցեր ենք ստանում: Հարցերը հիմնականում վերաբերում են դիմելու կարգին, անհրաժեշտ պայմաններին: Ցանկանում ենք նշել, որ այդ մասին մանրամասներ կտրվեն ընդունելության գործընթացը մեկնարկելուն պես: Այնպես որ, հետևեք մեր կայքի և ֆեյսբուքյան էջի լուրերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին