ՀՊՏՀ-ում ներդրվող մագիստրոսական նոր ծրագրերի տասնյակն ամփոփում է «Նորարարությունների տնտեսագիտություն» ծրագիրը

Դիտումների քանակ՝ 1494

Սիրելի դիմորդներ, ՀՊՏՀ-ում ներդրվող նոր մագիստրոսական ծրագրերի տասնյակն ամփոփում է «Նորարարությունների տնտեսագիտություն» ծրագիրը, որի նպատակն է նորարարական և ստեղծագործական մտածողությամբ, ինչպես նաև կիրառական մասնագիտական կարողություններով օժտված մրցունակ մասնագետների պատրաստումը, որոնք ի վիճակի կլինեն բարդ ու լարված շուկայական մրցակցության պայմաններում լուծել բիզնեսի զարգացման ու տեխնոլոգիական արդիականացման, ինչպես նաև նոր, մրցունակ պրոդուկտների ստեղծման ու շուկայական առաջմղման հետ կապված կառավարման բարդ խնդիրներ։

Նոր մագիստրոսական ծրագիրը կիրականացվի

  • 1,5 տարի ժամկետով
  • Ոլորտի հեղինակավոր և փորձառու մասնագետների ներգրավմամբ
  • Շաբաթական երեք անգամ
  • Հաշվի առնելով ուսանողների ժամային նախընտրությունները՝  կամ ժամը 14.00-ից, կամ ժամը 18.15-ից
  • Դասընթացներից անմիջապես հետո լավագույն հաստատություններում փորձառության անցկացմամբ

«Նորարարությունների տնտեսագիտություն» ծրագրի մանրամասները հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Դիմորդ» բաժնում, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ ծրագրերի մանրամասներին ևս կարող եք ծանոթանալ կայքի «Դիմորդ» բաժնում՝ հետևյալ հղումով:

Սիրելի դիմորդներ, հավելենք, որ այս շրջանում ՀՊՏՀ-ում ներդրվող մագիստրոսական ծրագրերի վերաբերյալ բազում արձագանքներ ու նաև հարցեր ենք ստանում: Հարցերը հիմնականում վերաբերում են դիմելու կարգին, անհրաժեշտ պայմաններին: Ցանկանում ենք նշել, որ այդ մասին մանրամասներ կտրվեն ընդունելության գործընթացը մեկնարկելուն պես: Այնպես որ, հետևեք մեր կայքի և ֆեյսբուքյան էջի լուրերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին