Տնտեսագիտական համալսարանում նշվեցին Ֆրանկոֆոնիայի օրերը

Դիտումների քանակ՝ 1061

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լեզուների ամբիոնի դասախոս Նեկտար Խաչատրյանի նախաձեռնությամբ այսօր համալսարանում կայացավ Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառում: Համալսարանի ֆրանսախոս ուսանողները զեկուցումներ էին պատրաստել, որոնք ներկայացնում էին ֆրանկոֆոն երկրների պատմությունը, տնտեսությունը, մշակույթը և մյուս առանձնահատկությունները:
Միջոցառմանը ներկա էին լեզուների ամբիոնի դասախոսները՝ վարիչ, բ.գ.թ., դոցենտ Սուսաննա Չալաբյանի գլխավորությամբ: Ուսանողները ներկայացրեցին Բելգիայի, Շվեյցարիայի, Կանադայի և ֆրանսերենը պետական լեզու համարող այլ երկներին վերաբերող ուշագրավ զեկուցումներ: Ամբիոնը ուսանողներին պարգևատրեց գեղարվեստական գրականությամբ:
Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 40-ամյակի առթիվ ամբողջ հանրապետությունում՝ մինչև ապրիլի 10-ը, նշվելու են Ֆրանկոֆոնիայի օրեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին