Եվրոպական միությունը հաստատել է ՀՊՏՀ-ում իրականացվող Ժան Մոնե մոդուլ ծրագրի վերջնական հաշվետվությունը

03.02.2023
Դիտումների քանակ՝ 1121

Եվրոպական միության Կրթության, աուդիովիզուալ և մշակույթի գործադիր գործակալությունը հաստատել է ՀՊՏՀ-ում իրականացվող «ԵՄ քաղաքականությունը, գործող կարգավորումներն ու վարչական կառուցվածքը (EU-PPP)» Ժան Մոնե մոդուլ ծրագրի՝ ՀՊՏՀ ներկայացրած վերջնական հաշվետվությունը։ Պաշտոնական նամակում հիշյալ գործակալությունն իր երախտագիտությունն է հայտնել ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանին՝ ծրագրի արդյունավետ իրականացման համար։

Հիշեցնենք, որ «ԵՄ քաղաքականությունը, գործող կարգավորումներն ու վարչական կառուցվածքը (EU-PPP)», Եվրոպական միության ֆինանսավորմամբ, հաջողությամբ իրականացվել է ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի կողմից 2019-2022 թվականներին։ Մոդուլի շրջանակներում «Միջազգային տնտեսագիտություն» մասնագիտության մագիստրանտներն ուսումնասիրել են հետևյալ դասընթացները՝ «Եվրոպական տնտեսական ինտեգրում», «ԵՄ հաստատություններ և որոշումներ կայացնելու մեխանիզմներ», «ԵՄ-ն և աշխարհը»։ Մեզ հետ զրույցում միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը նշեց, որ մոդուլի ավարտից հետո էլ մագիստրանտներին նշյալ առարկաները դասավանդվում են։ Մոդուլի շրջանակներում նախատեսված Եվրոպական ինտեգրացիայի վերաբերյալ հետազոտությունը, որն իրականացրել են տ․գ․դ․ Դիանա Գալոյանը և տ․գ․թ․ Ալբերտ Հայրապետյանը, Եվրոպական ուսումնասիրությունների կովկասյան ասոցիացիայի կողմից ներկայացվել է հրապարակման և տպագրվելու է Գերմանիայում՝ «Իբիդեմ» հրատարակչական ընկերությունում։ Հետազոտությունը միջազգայնորեն հանրայնացվելու է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի աշխարհահռչակ հրատարակչական ընկերության կողմից։

Disclaimer:
"The European Commission's support for the production of this publication does not constitute an endorsement of the contents, which reflect the views only of the authors, and the Commission cannot be held responsible for any use which may be made of the information contained therein."