Պաշտպանության նախարարն այցելել է ՀՊՏՀ-ում անցկացվող «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի մասնակիցներին

Դիտումների քանակ՝ 1684

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Ուրուջյանը փետրվարի 8-ին այցելել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ընթացող FAST հիմնադրամի (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ) «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի մասնակիցներին և մասնակցել մաթեմատիկայի դասին:

Հյուրերին դիմավորել և ուղեկցել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը:

Նշենք, որ ինտենսիվ նախապատրաստական դասընթացի նպատակն է նախազորակոչային տարիքի երիտասարդներին տրամադրել լրացուցիչ գիտելիքներ՝ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որպեսզի նրանք պատրաստ լինեն հետագայում ծառայության անցնելու «1991 ստորաբաժանում»-ում։ Դասընթացը մեկնարկել է փետրվարի 3-ին, անվճար է և կտևի 6 ամիս:

Նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ՀՊՏՀ ղեկավար Դիանա Գալոյանին՝ համալսարանի ենթակառուցվածքները դասընթացի կազմակերպման նպատակով տրամադրելու համար:

Կարող եք ծանոթանալ նաև նշված դասընթացի թեստավորման  և մեկնարկի  մասին մեր նախորդ հրապարակումներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին