Հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի նոր համարը

02.07.2021 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1973

Պատրաստ է «Ամբերդ» մատենաշարի 43-րդ թողարկումը՝ «ՀՀ տարածքային կառավարման համակարգի հեռանկարները՝ տեխնոլոգիական գործիքակազմի ներդրմամբ» վերնագրով:

Հեղինակներն են Սոս Խաչիկյանը (հետազոտական խմբի ղեկավար), Մանուկ Մովսիսյանը, Հայկ Քամալյանը, Բագրատ Գեղամյանը, Անդրանիկ Սարգսյանը, Տաճատ Պապոյանը (հետազոտական խմբի անդամներ):

Հետազոտությունը նվիրված է ՀՀ տարած­քային կառավարման համակարգի զարգացման այն ուղղությունների բա­ցահայտմանը, որոնց իրագործումը կարող է ապահովվել տեխնոլոգիական գործիքա­կազ­մի և նորարարական մոտեցումների կիրառմամբ: Այս համատեքստում, խորհրդարանական կառավարումը և համայնք­ների խոշորացումը հեղինակները դիտարկել են որպես ՀՀ կառավարման համակարգի նոր ուղենիշներ և առաջարկել են տեխնոլոգիական արդիական լուծումներ:

Հետազոտության էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին