«Բանբեր ՀՊՏՀ» հանդեսի նոր համարն առցանց հասանելի է
Հրապարակվել է «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի 2021 թվականի 4-րդ համարը: Ինչպես միշտ, այն հանդես է գալիս բազմաբովանդակ հոդվածներով և ընթերցողին ներկայացնում մակրոտնտեսագիտության, ֆինանսների, կառավարման, սոցիալական քաղաքականության, մրցակցության, նորարարության, կրթության և այլ ոլորտների կարևորագույն ու արդիական հիմնահարցեր:
Այսպես՝ «Մակրոտնտեսագիտություն» խորագրում Գայանե Ավագյանի, Քնարիկ Վարդանյանի և Գարիկ Պետրոսյանի «ՀՀ մշակող արդյունաբերության արտադրանքի արտահանման վրա մակրոտնտեսական գործոնների ազդեցությունների գնահատումը» հոդվածն է, «Ֆինանսներ» խորագրում՝ Էդգար Աղաբեկյանի, Նարեկ Կարապետյանի «Ինչո՞ւ են հայաստանյան բանկերը ավելացրել պետական պարտատոմսերում ներդրումները. փաստեր բանկերի մակարդակով գնահատումներից», Աննա Մակարյանի ու Ալբերտ Հայրապետյանի «Պետական պարտքի շեմային ցուցանիշները. միջազգային հետազոտություններ և հայկական իրականություն» և Կարինե Միքայելյանի ու Անուշ Պետրոսյանի «Հարկային վարչարարության արդյունավետության գնահատումը ՀՀ-ում» հոդվածները:
«Կառավարում» խորագրում է զետեղված Սարգիս Ասատրյանցի և Մարիանա Քոչարյանի «Որոշումների ընդունման գործընթացը տեղական ինքնակառավարման մարմիններում և համակարգի կատարելագործման հնարավորությունները Երևան քաղաքում», «Սոցիալական քաղաքականություն» խորագրում՝ Մանուկ Մովսիսյանի, Ռուբեն Ղանթարչյանի, Նարեկ Կեսոյանի, Լուսինե Կարապետյանի, Տաճատ Պապոյանի, Գոռ Հարությունյանի «ՀՀ բնակչության ծերացման հիմնախնդիրները ժողովրդագրական գործընթացների փոփոխության համատեքստում» հոդվածները:
Թաթուլ Մկրտչյանի, Էրիկ Համբարձումյանի, Մելանյա Ղարագյոզյանի և Հայկ Սարգսյանի «Թռչնամսի շուկայի զարգացման միտումներն աշխարհում և Հայաստանում» հոդվածին ընթերցողը կարող է ծանոթանալ «Շուկաներ և մրցակցություն» խորագրում, իսկ Հակոբ Թարփոշյանի «Նորարարական ձեռնարկատիրությունը տնտեսական զարգացման համատեքստում» և Էմիլ Գրիգորյանի
«Հայաստանի ՏՀՏ ոլորտի կազմակերպություններում ուսուցման և վերապատրաստման առանձնահատկությունները և դրանց արդյունավետության գնահատումը» հոդվածներին՝ «Նորարարություն և կրթություն» խորագրում:
Գիտական հանդեսի նոր համարը եզրափակվում է «Միջազգային տնտեսագիտություն» խորագրում Անուշ Անանյանի «ԵՄ տնտեսության ճգնաժամը կորոնավիրուսի տարածման պայմաններում» հոդվածով:
«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի էլեկտրոնային տարբերակին ծանոթացեք այստեղ: