ՀՊՏՀ գիտնականները՝ World Scientist and University Rankings 2022-ում
World Scientist and University Rankings 2022-ում Հայաստանի Հանրապետության 7 համալսարանից 53 գիտնական է ընդգրկվել։ Սույն ցանկում ՀՊՏՀ-ից ներառվել են «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դասախոս, տ.գ..թ., դոցենտ Գայանե Թովմասյանը և բիզնես վարչարարության ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Ռոբերտ Բաբայանը։
AD Scientific Index-ը, ի տարբերություն այլ համակարգերի, որոնք ապահովում են ամսագրերի և համալսարանների գնահատում, դասակարգման և վերլուծության համակարգ է, որը հիմնված է առանձին գիտնականների գիտական արդյունքների և գիտական արտադրողականության ավելացված արժեքի վրա: Ավելին, այն տրամադրում է հաստատությունների վարկանիշներ՝ հիմնված փոխկապակցված գիտնականների գիտական բնութագրերի վրա:
AD Scientific Index-ը (Alper-Doger Scientific Index) առաջին և միակ հետազոտությունն է, որը ցույց է տալիս գիտնականների ընդհանուր և վերջին հինգ տարվա արտադրողականության գործակիցները՝ հիմնված h-index և i10 ինդեքսների գնահատականների և Google Scholar-ի մեջբերումների վրա:
Այս ինդեքսը մշակվել է դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Ալպերի և դոկտոր Ջիհան Դոգերի կողմից՝ օգտագործելով i10 ինդեքսի ընդհանուր և վերջին 5 տարվա արժեքները, h-ինդեքսը և Google Scholar-ի հղումների միավորները։ Բացի դրանից, օգտագործվում է վերջին 5 տարվա արժեքի հարաբերակցությունը վերը նշված ցուցանիշների ընդհանուր արժեքին: Օգտագործելով ընդհանուր ինը պարամետր՝ AD Scientific Index-ը ցույց է տալիս անհատ գիտնականի վարկանիշը՝ ըստ 12 գիտաճյուղերի և 11 տարածաշրջանների։
Այս տարի ինդեքսում ներառվել են 14109 համալսարան և 713522 գիտնական աշխարհի 212 երկրներից։
Ցանկին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հղմամբ: