Առցանց է «Տնտեսություն և հասարակություն» հանդեսի նոր համարը

18.11.2024
Դիտումների քանակ՝ 296

Հրապարակվել է ՀՊՏՀ գիտական հանդեսի՝ «Տնտեսություն և հասարակություն» ամսագրի նոր համարը, որը հասանելի է համալսարանի պաշտոնական կայքում։

Պարբերականն սկսվում է «Մակրոտնտեսագիտություն» խորագրով, որի ներքո հանդես են գալիս էդգար Աղաբեկյանը և Արգամ Արտաշյանը՝

«Տնտեսության բարդության վերլուծությունը ՀՀ և տարածաշրջանային երկրների օրինակով», Հովհաննես Մելքումյանը, Լուիզա Սաֆարյանը, Միքայել Նավասարդյանը և Կամո Դավթյանը՝ «ՀՀ-ում կենսամակարդակը բնութագրող և դրա վրա ազդող գործոնների վերլուծություն», Վահե Միքայելյանը և Արմիդա Քեռյանը՝ «ՀՀ տնտեսության իրական և ֆինանսական հատվածների խզման գնահատումը» հոդվածներով։

«Ֆինանսներ» խորագրում տեղ է գտել Գայանե Ավագյանի, Քնարիկ Վարդանյանի և

Թերեզա Վարդանյանի «ՀՀ առևտրային բանկերի ավանդային և վարկային պորտֆելների ռիսկային դրսևորումները» հոդվածը։

Սամվել Ավետիսյանի և Աշոտ Ավետիսյանի «Հայաստանում տավարի մսի շուկան և խոշոր եղջերավոր անասունների սպանդի կազմակերպատնտեսական խնդիրները» և Միքայել Միքայելյանի և Գաբրիել Միքայելյանի «Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության մի քանի հարց» հոդվածները զետեղված են «Շուկաներ և մրցակցություն» խորագրում։

«Գործարարություն և ձեռնարկատիրություն» խորագիրը ներկայացնում է Արմեն Քթոյանի, Անուշ Շիրինյանի, Ելենա Մանուկյանի, Սրբուհի Իսրայելյանի, Մարիամ Հարությունյանի և Նանե Սաֆարյանի «Քաղցր ըմպելիքների հարկման ազդեցությունը սպառողների վարքագծի և տնտեսական գործունեության վրա» հոդվածը։

«Տարածաշրջանային քաղաքականություն»-ում հանդես են գալիս Թաթուլ Մկրտչյանը, Մանուկ Մովսիսյանը, Լուսինե Կարապետյանը, Նարեկ Կարապետյանը և Նարինե Պետրոսյանը՝ «Խորհրդային Ադրբեջանում ապրող հայերի թվաքանակի առեղծվածը» հոդվածով։

«Պատմություն և փիլիսոփայություն»-ը ներկայացնում է Սոֆյա Օհանյանի «z սերնդի» անձնային առանձնահատկությունները թվային դարաշրջանում», իսկ «Գրախոսություն»-ը՝ Ռոբերտ Սարինյանի «Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության համեմատական պարագծերը» հոդվածները։

ՀՊՏՀ գիտական պարբերականի 2024 թվականի երկրորդ թողարկման էլեկտրոնային տարբերակը՝ այստեղ։