«Ամբերդ քրոնիկոն»-ի հերթական հաղորդաշարն անդրադառնում է Հայաստանի ժողովրդագրական խնդիրներին
13.05.2022
Դիտումների քանակ՝ 1093
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի և «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի համագործակցության շրջանակում հեռարձակվող «Ամբերդ քրոնիկոն» հաղորդաշարի երեկվա՝ մայիսի 12-ի թողարկման հյուրերն են հետազոտական խմբի ղեկավար, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Մանուկ Մովսիսյանը և հետազոտական խմբի անդամ, ՀՊՏՀ բիզնես վարչարարության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Լուսինե Կարապետյանը։
Հաղորդման ընթացքում փորձագետներն անդրադառնում են Հայաստանի ժողովրդագրական խնդիրներին, առկա մարտահրավերներին, վերլուծում վերջին տարիների ժողովրդագրական իրավիճակը՝ հատկապես 44-օրյա պատերազմի համատեքստում։
Հաղորդումը կարող եք դիտել հետևյալ հղմամբ։