ՀՊՏՀ դիմորդների թիվը դարձավ 563. ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը մանրամասներ է ներկայացնում

04.05.2021
Դիտումների քանակ՝ 1497

ՀՀ բուհերի՝ ապրիլի 15-ին մեկնարկած ընդունելության գործընթացը շարունակվում է, շուտով կամփոփվեն 1-ին փուլի հայտագրման (վերջնաժամկետը մայիսի 10-ն է) արդյունքները։

Ընդունելության ընթացիկ պատկերը asue.am հետ զրույցում ներկայացնում է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգոր Նազարյանը։

«Այս պահին ունենք 563 հայտագրված դիմորդ։ Քանի որ այժմ գործում է այսպես ասած՝ մեկ բուհ, մեկ մասնագիտություն սկզբունքը, շատերը հապաղում են հայտագրվել, և դիմորդների զգալի մասը կհայտագրվի սահմանված վերջնաժամկետից 1-2 օր առաջ։ Բնական է, որ նրանք ցանկանում են հետևել ըստ մասնագիտությունների դիմորդների շարժին, լավ ծանրութեթև անել հայտը լրացնելուց առաջ։ Թերևս, դիմորդներից շատերը չգիտեն, որ մինչև մայիսի 10-ը, ժամը 18.00-ն կարող են փոփոխել հայտը, այնպես որ, հորդորում եմ չսպասել»,-նշեց պատասխանատու քարտուղարը։

Նա հավելեց, որ 1-ին փուլի մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել լրացուցիչ փուլին՝ թափուր տեղերի համար հայտագրելով արդեն մինչև 6 մասնագիտություն։ Լրացուցիչ փուլը կայանալու է հուլիսի 19-26-ը։

Սիրելի՛ դիմորդներ, ընդունելության գործընթացին առնչվող ցանկացած հարց կարող եք ուղղել ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի աշխատակիցներին։

Նաև՝ հետևյալ ZOOM-ի հղումով /Meeting ID: 225 265 8603, Passcode: 888888/ ամեն օր, 9.00-23.00-ն կարող եք կապ հաստատել հանձնաժողովի աշխատակիցների հետ և ստանալ խորհրդատվություն։

Հաջողություն ենք մաղթում։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին