Ոչ ֆորմալ դասի ձևաչափում. դասախոսություն բիզնեսի և մարքեթինգի փոխակերպումների շուրջ
Բիզնեսի և մարքեթինգի արդիական թեմաները միշտ քննարկման կարիք ունեն, ուստի ՀՊՏՀ ուսանողների համար հաճախակի են կազմակերպվում արտալսարանային դասեր, գործնական հմտությունները զարգացնող միջոցառումներ։ Ոչ ֆորմալ դասի ձևաչափում հերթական հանդիպումն այսօր Targeting և ArmAdventure ընկերությունների համահիմնադիր և կոմերցիոն տնօրեն Էմիլ Կրոյանի հետ էր։
«Բիզնեսի փոփոխություն՝ վաճառքի և մարքեթինգի մասնագետի տրանսֆորմացիա» թեմայի շրջանակում Էմիլ Կրոյանը պարզաբանեց որոշակի հանգամանքներում, օրինակ՝ համավարակի պայմաններում, բիզնեսի, սպառողի վարքագծի փոփոխության, վաճառքի և մարքեթինգի մասնագետի փոխակերպման առնչությունները։
Վաճառքի մասնագետ-բանախոսը պատասխանեց ուսանողների հարցերին, գործնական խորհուրդներ տվեց և հորդորեց միշտ պատրաստ լինել ժամանակի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին։
Հիշեցնենք, որ Էմիլ Կրոյանը ՀՊՏՀ շրջանավարտ է, նրա ղեկավարած Targeting ընկերության և ՀՊՏՀ-ի միջև այս տարի ստորագրվել է համագործակցության հուշագիր, որն առավելապես միտված է բուհում ոչ ֆորմալ կրթության զարգացմանը։
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին