Ամփոփվեց էսսեների մրցույթը. հայտնի են հաղթողները

03.05.2021
Դիտումների քանակ՝ 1574

Այսօր կայացավ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի և ՈւԳԸ համատեղ նախաձեռնությամբ ՀՊՏՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար հայտարարված մրցույթին ներկայացված էսսեների շնորհանդեսը, որից հետո հայտնի դարձան մրցանակակիրների անունները։ Ողջույնի խոսքում ռեկտոր Դիանա Գալոյանը կարևորեց ՈւԳԸ դերակատարումը ուսանողի՝ որպես հետազոտողի ձևավորման գործում և կոչ արեց ակտիվ ներգրավվածություն ցուցաբերել հետազոտական աշխատանքներում։ Այնուհետև մրցութային հանձնաժողովը, ՀՊՏՀ ռեկտորի գլխավորությամբ, ունկնդրեց բոլոր 8 մասնակիցների զեկուցումները, գործնական խորհուրդներ հղեց, ապա կարճատև ընդմիջման ընթացքում որոշեց 1-3-րդ մրցանակակիրներին։ Նշենք, որ ուսանողները հետազոտական աշխատանքներ էին կատարել առաջադրված հետևյալ թեմաներով՝ «Հայաստանը աշխարհատնտեսական նոր խաչմերուկում. անելիքներ և ակնկալիքներ» (ՀՊՏՀ բակալավրիատում սովորող ուսանողների համար) և «Պատերազմի ազդեցության գնահատումը ՀՀ տնտեսության վրա» (ՀՊՏՀ մագիստրատուրայում սովորողների համար):

Այսպիսով, բակալավրիատի ուսանողներից 1-3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրին Նարինե Պետրոսյանը, Սպարտակ Բալայանը, Վլադ Աթոյանը։

Մագիստրանտներից 1-3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրին Ալիկ Թորոսյանը, Արման Թադևոսյանը, Անժելա Այվազյանը։

Գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, ամփոփելով մրցույթը, հատուկ անդրադարձավ այն ուսանողներին, որոնց համար մրցույթն առաջին գիտական փորձն էր և հույս հայտնեց, որ հետագայում նրանք հանդես կգան առավել բարձր որակի հետազոտական աշխատանքներով։

Ըստ նախապես հայտարարված պայմանի՝ 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնա­կից­նե­րին որպես մրցանակ կտրվի համապատաս­խա­նաբար՝ 150000, 100000 և 50000 ՀՀ դրամ, իսկ 1-ին տեղը զբաղեցրած աշխատանքները նաև կհրապարակվեն «Ամբերդ տեղե­կա­գիր» պարբերականում:

Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում նորանոր հաջողություններ։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին