Կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհուրդը երեկ՝ հոկտեմբերի 11-ին, գումարեց հերթական նիստը։ Նիստում քննարկված օրակարգային և ընթացիկ հարցերը հակիրճ՝ ստորև։
✅ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը զեկուցեց 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության արդյունքների մասին հարցը՝ նշելով, որ ՀՊՏՀ-ն պահպանել է ՀՀ բուհերի բակալավրական կրթական ծրագրերին դիմորդների մասնագիտական կողմնորոշման բնագավառում 2020-2021 ուսումնական տարվանից գրանցած իր 2-րդ դիրքը։
✅Գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը գիտխորհրդին ներկայացրեց «Հանրային կառավարման համակարգի զարգացման ժամանակակից միտումները. տեսություն և պրակտիկա» և «Կառավարչական հաշվառում» ուսումնական ձեռնարկների, ինչպես նաև «Պետությունը երրորդ հազարամյակում» գրքի հայերեն թարգմանության հրատարակությունը երաշխավորելու մասին հարցերը, որոնք հաստատվեցին։
✅ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը գիտխորհրդի քննարկմանը ներկայացրեց ՀՀ Կառավարության 1448N որոշումը։
✅Ընթացիկ հարցերի շարքում համալսարանի ղեկավարն անդրադարձավ կորոնավարակով պայմանավորված կարգավորումներին, այդ թվում՝ ներքին կարգապահական կանոններին։ Ստեղծված իրավիճակում համալսարանում ուսումնական գործընթացը լավագույնս կազմակերպելու համար ռեկտոր Դիանա Գալոյանը թե՛ պրոֆեսորադասախոսական, թե՛ վարչական անձնակազմին հորդորեց լինել կարգապահ, հետևել կարգավորումներին։