Հայտնի են ՀՊՏՀ գիտամանկավարժական կազմի թափուր պաշտոնների մրցույթի արդյունքները

Դիտումների քանակ՝ 8077

Հարգելի այցելուներ, հրապարակում ենք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգին համապատասխան անցկացված գիտամանկավարժական կազմի թափուր պաշտոնների մրցույթի արդյունքները՝ մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչված հավակնորդների ցանկը՝ ըստ դասընթացների և առաջնահերթությունների: Ցուցակը հասանելի է այստեղ:

Նշենք նաև, որ 60 դասախոսներ, ովքեր նախկինում տեղակալել են իրենց պաշտոնները հինգ տարի ժամկետով, գալիք ուսումնական տարում կշարունակեն դասավանդել։ Բացի այդ, մրցույթի արդյունքում առկա են թափուր մնացած դասաժամեր, որոնք, վերոնշյալ կանոնակարգի համաձայն, կարող են բաշխվել ինչպես մրցույթին չմասնակցած, այնպես էլ մրցույթը միավորների նվազագույն պակասով չհաղթահարած հավակնորդների միջև՝ հաշվի առնելով ուսանողական հարցումների արդյունքները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին