Նորություններ

Գտնվել է 20 նորություն

Ամփոփվել է մարզամշակութային փառատոնի մարզական մասը. հայտնի է առաջատարը

ՈւԽ նախաձեռնությամբ անցկացվող «ՀՊՏՀ խաղեր-2019» մարզամշակութային փառատոնի մարզական առաջնությունները երեկ ամփոփվել են: Բոլոր 6 ֆակուլտետների ուսանողների մասնակցությամբ անցկացվել են ֆուտզալի, շախմատի, բասկետբոլի, բադմինտոնի, վոլեյբոլի, բազկամարտի, սեղանի թենիսի, ինչպես նաև սպորտլանդիա, պարանի ձգում, աքլորակռիվ...

Ամփոփվեցին ՈւՀԱ մրցելույթները

Լեփ-լեցուն դահլիճ, չդադարող ծափահարություններ, սուր հումոր ու վարակիչ ծիծաղ. ՀՊՏՀ մեծ դահլիճում այսօր ամփոփվեցին ուրախների և հնարամիտների ակումբի մրցելույթները: «ՀՊՏՀ խաղեր-2019» մարզամշակութային փառատոնի շրջանակներում կայացած ՈՒՀԱ մրցույթը 2 օր շարունակ դասերի ավարտից հետո ստիպեց ուսանողներին ուրախ տեղավորվել...

Բեմում ՀՊՏՀ ուրախներն ու հնարամիտներն են

Դասերի ավարտից հետո այսօր ուսանողները տուն չէին շտապում. սկսվել է «Ուսանողական աշուն-2017» մարզամշակութային փառատոնի ՈւՀԱ մրցաշրջանը: Համալսարանի ուրախներն ու հնարամիտները ՀՊՏՀ մեծ հանդիսասրահ էին բերել հարյուրավոր ուսանողների և ամենասպասված միջոցառման ընթացքում խոստանում էին  ապահովել ծիծաղաշատ ու հիշարժան...

Ուժեղագույն շախմատիստները ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետից են

«Ուսանողական աշուն-2017»-ի 1-ին մրցութային օրն ամփոփվել է: Շախմատի առաջնությունում հաղթական գավաթը նվաճել է տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար կառավարման ու հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետները: Մրցանակային տեղեր...

«Ուսանողական ամառ-2017»-ը համախմբել է ճամբարական ուսանողներին

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը գեղեցիկ ավանդույթ է ձևավորել. ամեն տարի օգոստոսին համալսարանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում հանգստացող ուսանողներին միավորում է «Ուսանողական ամառ» մարզամշակութային փառատոնի ներքո՝ նրանց հանգիստը դարձնելով ակտիվ ու հիշարժան: Փառատոնն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի...

«Կրեատիվի դերը գովազդում». վարպետության դաս ՀՊՏՀ-ում

Նոյեմբերի 20-25-ին  Երևանում անցկացվող Երևանի արտաքին գովազդի փառատոնի շրջանակում այսօր մեր բուհում «Կրեատիվի դերը գովազդում» թեմայով բաց վարպետության դաս էր, որը վարեց գովազդի և հաղորդակցության ոլորտում ավելի քան 15 տարվա փորձ ունեցող, Zeno Group ընկերության արտ-տնօրեն  Մելանի Քլենսին: Դասը կազմակերպվել...

Ֆուտզալի առաջնությամբ եզրափակվեցին «Ուսանողական աշուն» փառատոնի մարզական առաջնությունները

Նոյեմբերի 14-23-ը մեր համալսարանում մարզական էր.  «Ուսանողական աշուն-2016» մարզամշակութային փառատոնի շրջանակում շախմատ, վոլեյբոլ, սեղանի թենիս, բազկամարտ, հրաձգություն, ֆուտզալ մարզաձևերից անցկացվեցին միջֆակուլտետային առաջնություններ: Մրցակցում էին ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետները՝ միավորելով մարզասերներին, պրոպագանդելով...

Մեկնարկեց «Ուսանողական աշուն -2016»-ը. հայտնի են շախմատի առաջնության հաղթողները (լուսանկարներ)

Այսօր շախմատի և վոլեյբոլի  առաջնություններում  մրցակցում են ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների ուսանողները. մեկնարկել է  ամենամյա աշնանային մարզամշակութային փառատոնը: ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ներկա գտնվեց շախմատի առաջնությանը, հետևեց խաղին՝ ոգևորելով  փառատոնի մասնակիցներին: Շախմատի և վոլեյբոլի...

ՀՊՏՀ-ում 1-ին անգամ անցկացվեց հրաձգության առաջնություն. հայտնի են մրցանակակիրները

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նորաստեղծ հրաձգարանում այսօր անցկացվեց հրաձգության անդրանիկ առաջնությունը: Երեկ մեկնարկած «Ուսանողական աշուն-2015» մարզամշակութային փառատոնի շրջանակներում ուժերը փորձեցին մեր բուհի վեց ֆակուլտետների, ինչպես նաև Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողական  թիմերը:...

Միջֆակուլտետային մարզական խաղերը եզրափակվեցին ֆուտզալում հաշվապահների հաղթանակով

«Ուսանողական գարուն - 2015» փառատոնի շրջանակում միջֆակուլտետային  մարզական վերջին առաջնությունում մրցեցին ֆուտզալի ֆակուլտետային թիմերը: Մեկ շաբաթ տևած մրցաշարում արդյունքները բաշխվեցին հետևյալ կերպ. առաջատարը հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետն է, 2-րդ տեղում՝  ինֆորմատիկայի և վիճակագրության,...