Ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 3-ին. ուսանողներին հետաքրքրող հարցերի պատասխանը՝ մեր անդրադարձում

Դիտումների քանակ՝ 11621

Սիրելի՛ ուսանողներ և հատկապես առաջին կուրսեցիներ, սիրով տեղեկացնում ենք, որ այս ուսումնական տարին իր մեկնարկը կստանա սեպտեմբերի 3-ին, ժամը 9.00-ին (դասերն սկսվում են ժամը 9.30-ին) ՀՊՏՀ գեղատեսիլ ու հյուրընկալ բակում, որտեղ բուհի ղեկավարության ընդունելությունից և ողջույնից հետո ֆակուլտետների դեկանները նորեկներին կուղեկցեն լսարաններ: Հատկապես նրանց ուշադրությունը կցանկանայինք հրավիրել մի քանի հույժ կարևոր տեղեկատվական աղբյուրների վրա, որոնք զետեղված են ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am):
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառուցվածքին, կրթաձևերին, մասնագիտություններին, ենթակառուցվածքներին և մյուս բոլոր հնարավորություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Գրադարանից օգտվելու հարցում օգտակար կլինեն հետևյալ մանրամասները
Ինչպես հայտնել էինք օրերս, լույս է տեսել «Ուսանողի ուղեցույցը»՝ հասցեագրված առաջին կուրսեցիներին. այն ներկայացնում է ուսանողներին հետաքրքրող կարևոր հարցերի պարզաբանումները՝ ուսանողների իրավունքներն ու պարտականությունները, կրեդիտային համակարգի նկարագրությունն ու նորմատիվները, ընտրովի դասընթացների համակարգը, գիտելիքի գնահատման բազմագործոնային համակարգը, ուսումնական տարվա ժամանակացույցը, ինչպես նաև տեղեկատվություն բուհի գրադարանի, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի, «Էրազմուս+» փոխանակման ծրագրերի, համալսարանի լրատվության և հանրային կապերի, ՈՒԳԸ և ՈՒԽ գործունեության, ուսման վարձերի վճարման կարգի և ժամկետների մասին: Այն հասանելի է այստեղ
Տեղեկացնենք նաև, որ մեր կայքում առկա է հեռակա ուսուցման նոր ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դասերի, քննությունների, փորձառության ժամանակացույցը: 
Եվ վերջապես, առկա մագիստրատուրայում դասերը 1-ին կուրսերում կմեկնարկեն սեպտեմբերին 10-ին, 2-րդում՝ սեպտեմբերի 3-ին:
Դասացուցակները մինչև վաղը կհրապարակենք կայքի «Կրթություն և կարիերա» խորագրի ներքո՝ «Դասացուցակներ» բաժնում, հետևեք սույն էջին
Ուսանողներին և ուսումնական գործընթացին վերաբերող բոլոր կարգերը և փաստաթղթերը հրապարակվում են ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Փաստաթղթեր» բաժնում: Ուսման վարձի փոխհատուցման կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով
Ուսման վարձերի վճարման ժամկետների մասին տեղեկատվությունն առկա է «Ուսանողի ուղեցույցում», իսկ հաշվեհամարներն առկա են այստեղ
Համալսարանի գործունեությանը, իրադարձություններին, նորություններին, փաստաթղթերին, հայտարարություններին, դասացուցակներին, քննագրաֆիկներին և համապարփակ այլ տեղեկատվության կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am), ինչպես նաև բուհի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին