ՀՊՏՀ մագիստրանտները «Ռոստելեկոմ»-ի գլխամասային գրասենյակում ուշագրավ ելույթներ են լսել

Դիտումների քանակ՝ 1385

Մարքեթինգ և մարքեթինգային հաղորդակցություններ մասնագիտությունների մագիստրանտները հոկտեմբերի 10-ին ուսումնական պարապմունք են անցկացրել «Ռոստելեկոմի» գլխամասային գրասենյակում: Նրանք ընկերությունում հյուրընկալվել են դասախոս, մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանի հետ, ով և այցի մասին տեղեկությունը մեզ է ներկայացրել:

«Ռոստելեկոմի» արտաքին կոմունիկացիաների բաժնի ղեկավար Սիրանուշ Գյուրջինյանը մագիստրանտներին է ներկայացրել «Հաղորդակցության տրասնֆորմացիան և ժամանակակից ընկալումները» խորագրով դասախոսություն, հաջորդիվ ուսանողներին հուզող և հետաքրքրող հարցերի շուրջ հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար Անի Գրիգորյանի, հաճախորդների սպասարկման դեպարտամենտի ղեկավար Աննա Անանյանի և գովազդի գծով մենեջեր Քրիստինե Մարգարյանի հետ։

Մեզ հետ զրույցում Լիլիթ Դադայանը շնորհակալություն հայտնեց «Ռոստելեկոմի» աշխատակիցներին՝ ջերմ հյուրընկալության և մասնագիտական ուշագրավ ելույթների համար:

Լուսանկարները՝ «Ռոստելեկոմի» ֆեյսբուքյան էջից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին