Լույս է ընծայվել «Երիտասարդ գիտնական» ժողովածուն

21.04.2021
Դիտումների քանակ՝ 1536

ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ «Տնտեսագետ» հրատարակչությունը լույս է ընծայել ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերության 39-րդ նստաշրջանի գիտական հոդվածների «Երիտասարդ գիտնական» ժողովածուն, որը ներառում է ՈՒԳԸ նստաշրջանին ներկայացված 17 լավագույն զեկուցումները:

Խմբագրական խորհրդի նախագահն է ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը:

Ժողովածուն ունի թեմատիկ մեծ ընդգրկում, արծարծված են արդիական հիմնախնդիրներ, հեղինակները ՀՊՏՀ բակալավրիատի ուսանողներն են և մագիստրանտները:

«Երիտասարդ գիտնական» ժողովածուի էլեկտրոնային տարբերակին ծանոթացեք այստեղ:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին