Էրեբունի-Երևանի տոնին ընդառաջ. հայկական հյուրասիրությամբ «համեղ դասամիջոց»

Դիտումների քանակ՝ 2913

Շուտով կտոնենք մեր սիրելի մայրաքաղաքի 2800-ամյակը: Նախատոնական տրամադրությամբ տոգորված՝ այսօր ՀՊՏՀ ուսանողներին գեղեցիկ անակնկալ են մատուցել հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսխորհրդականները. երկար դասամիջոցի ընթացքում համալսարանի բակում հայկական հյուրասիրություն էր: Աշնանային բերք ու բարիք, հալվա, գինի…
Ցուցադրվեցին նաև մայրաքաղաքի տոնին նվիրված լուսանկարչական մրցույթի 1-ին փուլի արդյունքում ընտրված լուսանկարները, որոնցից քվեարկությամբ կընտրվեն լավագույնները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին