Մեկնարկել է էլեկտրոնային դեկանատի աշխատանքի բարելավմանն ուղղված վերապատրաստման դասընթաց

02.02.2021
Դիտումների քանակ՝ 1011

ՀՊՏՀ ֆակուլտետների դեկանատների աշխատակիցների համար այսօր մեկնարկեց ums.asue.am էլեկտրոնային հարթակի աշխատանքների բարելավմանն ուղղված վերապատրաստման դասընթացը։

Առցանց կրթության կազմակերպման գործընթացում էլեկտրոնային դեկանատի ներդրումն ունի մեծ ազդեցություն։ Համակարգը մեր բուհում գործարկվել է արդեն շուրջ 1,5 տարի առաջ և դարձել է կրթական գործընթացի կազմակերպմանն աջակցող հրաշալի գործիք։ Համակարգի աշխատանքի բարելավման հարցերը, սակայն, բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում են, ինչին էլ միտված է դասընթացի կազմակերպումը։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին