ՀՊՏՀ դասախոսը գործընկեր համալսարանում դասավանդելու հրավեր է ստացել

02.02.2021
Դիտումների քանակ՝ 968

ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Ալբերտ Հայրապետյանն այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում կդասավանդի ՀՊՏՀ Ռոստովի Հարավային դաշնային համալսարանում (ՀԴՀ):

Նշված բուհը Ժան Մոնե նեթվորք նախագծի գործընկեր է, և այս համագործակցության շրջանակում Ալբերտ Հայրապետյանը ՀԴՀ Պատմության և միջազգային հարաբերությունների ինստիտուտից դասավանդելու հրավեր է ստացել: Մեր դասախոսը մագիստրատուրայի միջազգային խմբում մարտից կդասավանդի «Միջազգային տնտեսագիտություն» առարկան:

Նշենք, որ Ալբերտ Հայրապետյանը արտերկրի բուհերում դասախոսել է «Էրազմուս+» ծրագրի շրջանակում, «GERGE-EI» միջազգային ինստիտուտի շահառու է:

Շնորհավորում ենք ՀՊՏՀ ներկայացուցչին և ուրախ ենք, որ ՀՊՏՀ միջազգային նախագծերում բուհի ներկայացուցիչների ներգրավվածությունը նպաստում է պրոֆեսորադասախոսական կազմի առաջխաղացմանը և գործընկերային կապերի հաստատմանը։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին