ՀՊՏՀ դասախոսները մասնակցել են վերապատրաստման և պատրաստվում են իրենց գիտելիքները ներկայացնել մեր համալսարանում

Դիտումների քանակ՝ 1309

ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, աշխ. գ.թ., Վոլոդյա Մանասյանը, դոցենտ, տ.գ.թ., Աննա Կարապետյանը, ասիստենտներ, տ.գ.թ. Նորա Այվազյանը և Նադեժդա Աֆյանը փետրվարի 11-13-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում մասնակցել են «Շվեդիայի հանքարդյունաբերության փորձը» խորագրով վերապատրաստման: Միջոցառումը կազմակերպել են Ամերիկյան համալսարանի պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը և Շվեդիայի տեխնոլոգիական համալսարանը:
Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Նորա Այվազյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ վերապատրաստված դասախոսները, իրենց գիտելիքն ու փորձը ՀՊՏՀ-ականներին փոխանցելու նպատակով, վաղը ժամը 14.00-ին կվարեն մասնագիտական դաս, որին հրավիրվում են թեմայով հետաքրքրվածները: Վայրը՝ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի 82 լսարան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին