Մեկնարկում են առկա բակալավրիատի և մագիստրատուրայի դասերը. դասացուցակները՝ առցանց

Դիտումների քանակ՝ 3116

Սիրելի' ուսանողներ, մի քանի օրից ՀՊՏՀ-ում կմեկնարկի 2-րդ կիսամյակը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  առկա ուսուցման դասերը կսկսվեն փետրվարի 11-ին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դասացուցակները, որոնք մեզ են տրամադրել դեկանատները: Հավելենք, որ դրանք հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ուսանող» խորագրի «Դասացուցակներ» բաժնում:
Հիշեցնենք նաև, որ հեռակա բակալավրիատի 1-4-րդ և հեռակա մագիստրատուրայի 1-2-րդ կուրսերում դասերը կմեկնարկեն փետրվարի 25-ին: Այս կրթաձևի 2-րդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ամբողջական ժամանակացույցը համալսարանի կայքի «Ուսանող» խորագրի ներքո է, կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության կապերի բաժին