Եռացատկորդ, ՀՊՏՀ ուսանող Լևոն Աղասյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

01.06.2021
Դիտումների քանակ՝ 1179

Եռացատկորդ Լևոն Աղասյանը մայիսի 29-30-ը մասնակցել է Ատլետիկայի Վրաստանի բաց առաջնությանը՝ լրացնելով օլիմպիական նորմա և նվաճելով 32-րդ Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Լևոնը ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի հեռակա 5-րդ կուրսի ուսանող է։

Մարզական մեծ ձեռքբերման մասին asue.am հետ զրույցում նա նշեց՝ համառ ու հետևողական մարզումներից հետո իրեն հաջողվել է ցատկել է 17.16, և դառնալ առաջատար, այն դեպքում, երբ սահմանված վարկանիշը 17.14 էր։ «Առջևում ամենապատասխանատու շրջանն է, պետք է անեմ լավագույնը՝ հաղթանակի հասնելու համար»,-ասաց Լևոնը։

Նշենք, որ 32-րդ Օլիմպիական խաղերը կայանալու են այս ամռանը՝ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։

Շնորհավորում ենք մեր մարզիկ-ուսանողին և մաղթում օլիմպիական բարձր նվաճում։

Տեսանյութը մեզ է տրամադրել Լևոնը։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին