Խարկովի սննդի և առևտրի պետական համալսարանը՝ ՀՊՏՀ գործընկեր

Դիտումների քանակ՝ 1683

ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը նոյեմբերի 20-21-ին այցելել է Խարկովի սննդի և առևտրի պետական համալսարան, որտեղ նշված համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Չերևկոյի հետ ստորագրել է համագործակցության պայմանագիր:

Ինչպես asue.am-ին հաղորդեց պրոռեկտորը, պայմանագիրը բազմասպեկտ է և ներառում է համագործակցություն համալսարանական գործունեության գրեթե բոլոր ուղղություններով: «Սա ենթադրում է համատեղ հետազոտական, կրթական և մշակութային գործունեություն, ըստ որի՝ կողմերը, միավորելով իրենց ստեղծագործական, գիտական, նորարարական և մտավոր ներուժը, ինչպես նաև գիտական, հետազոտական և խորհրդատվական կենտրոնների, բանկերի, ֆինանսական, ներդրումային, արտադրական կազմակերպությունների և կառույցների հետ ունեցած գործարար կապերը, կիրականացնեն համատեղ նախագծեր»,- ասաց Թաթուլ Մկրտչյանը:

Այսինքն, պրոռեկտորի խոսքով, համագործակցությունը տարբեր ուղղություններով է՝ գիտությունից մինչև որակավորման դասընթացների կազմակերպում, ուսանողների և աշխատակիցների փոխանակում, փոխայցելություններ և այլ նախաձեռնություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին