ԵՄ ինստիտուտներում կարիերայի հնարավորությունների մասին՝ Ժան Մոնե մոդուլի շրջանակում կայացած բաց դասին

Դիտումների քանակ՝ 3400

Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայում այս կիսամյակից սկսած դասավանդվում է ԵՄ Ժան Մոնե ծրագրի մոդուլը, որի շրջանակում մագիստրանտները եվրոպագիտություն են ուսումնասիրում: Ուսուցումը բազմազանեցնելու նպատակով դասաժամերը վարում են ոչ միայն ՀՊՏՀ ՄՏՀ ամբիոնի պրոֆեսոր Զոյա Թադևոսյանը, ռեկտորի պաշտոնակատար, նույն ամբիոնի պրոֆեսոր Դիանա Գալոյանը և ասիստենտ, տ.գ.թ. Ալբերտ Հայրապետյանը, այլև ԵՄ գործունեությանն առնչվող հրավիրյալ մասնագետներ:

Եվրոպայի քոլեջի շրջանավարտ Անի Պապյանը, որը ԵՄ խորհրդարանում աշխատել է որպես պատգամավորի օգնական, հրավիրվել էր «ԵՄ ինստիտուտները և որոշումների կայացման մեխանիզմները» առարկայի հերթական դասը վարելու, թեման էր «Կարիերայի հնարավորությունները ԵՄ ինստիտուտներում»: Երիտասարդ եվրոպագետի ելույթը հագեցած տեղեկատվություն էր և պատասխանում էր մի շարք հարցերի, ինչպես օրինակ, ԵՄ քաղաքացի չհամարվողները ինչպես կարող են ներգրավվել ԵՄ ինստիտուտներում, որ ծրագրերն են լավագույն ճանապարհները դեպի ԵՄ կառույցներ, ինչ կարողություն է պահանջվում և այլն: Քննարկվեցին և՛ կարիերայի, և՛ վերապատրաստման հնարավորությունները, Անի Պապյանը ընկերաբար խորհուրդներ հղեց եվրոպագիտությամբ հետաքրքրվածներին և Եվրոպայում մասնագիտական աշխատանք կատարելու ցանկություն ունեցողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին