ՀՊՏՀ դասախոսներն այցելել են Միշկոլցի համալսարան

15.05.2024
Դիտումների քանակ՝ 802

«Էրազմուս+»-ի միջազգային շարժունության ծրագրի շրջանակում մայիսի 6-10-ը ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս Տիգրան Միքայելյանը և մակրոէկոնոմիկայի ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Նարեկ Կարապետյանն այցելել են Միշկոլցի համալսարան (Հունգարիա)։ Մեր դասախոսները արդյունավետ հանդիպումներ են ունեցել Միշկոլցի համալսարանի տնտեսագիտության ֆակելուլտետի ներկայացուցիչների հետ:

Այցը հագեցած է եղել քննարկումներով, որոնց ընթացքում ՀՊՏՀ ներկայացուցիչները հյուրընկալող կողմին ներկայացրել են մեր բուհը, գիտական ու կրթական ծրագրերը։ Քննարկվել են նաև գիտական համագործակցության հնարավոր ուղղությունները և թեմաները, համատեղ գիտական հետազոտությունների իրականացման հնարավորությունները։ ՀՊՏՀ դասախոսները մասնակցել են «Կանաչ և խելացի վերափոխում բարձրագույն կրթության մեջ» խորագիրը կրող ակադեմիական շաբաթի շրջանակներում կազմակերպված մի շարք միջոցառումների, շփումներ ունեցել մասնակից տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։

Այցի այլ լուսանկարներ՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում