ՀՊՏՀ ամբիոնի վարիչն այցելել է Լեհաստանի Կրակովի տնտեսագիտական համալսարան

24.05.2024
Դիտումների քանակ՝ 540

«Էրազմուս+» միջազգային շարժունության ծրագրի շրջանակում մայիսի 6-10 Կրակովի տնտեսագիտական համալսարան է այցելել ՀՊՏՀ բիզնես վարչարարության ամբիոնի վարիչ Մարիա Սահակյանը։

Ծրագրի շրջանակում Մարիա Սահակյանը Կրակովի տնտեսագիտական համալսարանում դասավանդել է «ՀՀ-ում գործող բազմազգ կազմակերպություններում առկա ՄՌԿ մարտահրավերները», «Մարդկային ռեսուրսների կառավարման առանձնահատկությունները ՀՀ ՏՏ կազմակերպություններում», «Զբոսաշրջային կլաստերներ և էկոհամակարգեր» թեմաներով։ Մեր գործընկերը, արտասահմանյան համալսարանում դասավանդելուց բացի, մասնակցել է տեղի դասախոսների կողմից կազմակերպված դասախոսությունների և սեմինար պարապմունքների՝ միտված դասավանդման նորագույն գործիքների և մեթոդների մշակմանը։

Հնգօրյա այցի ընթացքում Մարիա Սահակյանը հանդիպումներ է ունեցել այլ երկրներից ժամանած գործընկերների հետ (մասնավորապես Բոսնիա և Հերցեգովինայից, Պերուից և Սլովակիայից), նրանց հետ քննարկել դասավանդման և ուսանողների առաջադիմության գնահատման ազգային համալսարանների առանձնահատկությունները, նմանությունները և տարբերությունները։ Այցի շրջանակում համաձայնություններ են ձեռք բերվել Կրակովի տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ համատեղ գիտական հետազոտությունների իրականացման և դրանց արդյունքները գիտական հոդվածների տեսքով հրապարակման վերաբերյալ։