ՀՊՏՀ դոցենտը այցելել է Աթենքի Տնտեսագիտության և բիզնեսի համալսարան

22.05.2024
Դիտումների քանակ՝ 529

«Էրազմուս +» ծրագրի շրջանակում ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դոցենտ Կարինե Ասրյանը մայիսի 11-18-ը այցելել է Աթենքի Տնտեսագիտության և բիզնեսի համալսարան(Հունաստան): Այցի ընթացքում Կարինե Ասրյանը բիզնեսի և մարքեթինգի ֆակուլտետի միջազգային ուսանողների համար հանդես է եկել դասախոսությամբ, որի ավարտին ծավալվել է քննարկում «Նեյրոմարքեթինգը ընկերությունների բիզնես ռազմավարության մեջ (ստարտափների օրիկնակով)» թեմայի շուրջ:

ՀՊՏՀ դասախոսը դասավանդման մեթոդների կատարելագործման, լավագույն փորձի փոխանակման և ներդրման հնարավորությունների շուրջ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել նաև Աթենքի դոկտոր, պրոֆեսոր Ֆլորա Կոկինակիի, «Էրազմուս+» ծրագրի համակարգողի հետ։ Նեյրոմարքեթինգի կիրառմամբ ռազմավարության մշակման ժամանակակից մեթոդների, բիզնեսի թվայնացման միտումների և մարտահրավերների շուրջ կազմակերպվել է նաև արդյունավետ քննարկում նույն ծրագրի շրջանակում Հարավային Կորեայից հրավիրված մեկ այլ դասախոսի՝ Սունգսիլի համալսարանի պրոֆեսոր Սէնգ Յուն Շինի հետ։