Այց՝ Վարշավայի բարձրագույն տնտեսագիտական դպրոց

Դիտումների քանակ՝ 1335

ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Սարգսյանը «Էրազմուս +» ծրագրի շրջանակներում ապրիլի 16-20-ը այցելել է Վարշավայի բարձրագույն տնտեսագիտական դպրոց, որտեղ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար անցկացրել է դասախոսությունների շարք՝ «Կառավարման տեղեկատվական համակարգեր» դասընթացի շրջանակներում:

Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Վարդան Սարգսյանը, այցի ժամանակ նաև հանդիպում է կայացել դպրոցի տեղեկատվական համակարգերի ամբիոնի դասախոսական անձնակազմի հետ: Հանդիպմանը քննարկվել են «Տվյալների վերլուծություն» դասընթացի, համապատասխան կրթական ծրագրի, ինչպես նաև «Հորիզոն 2020» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում միջամբիոնային ծրագրի մշակման շուրջ հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

«Նաև հանդիպել եմ այցելու պրոֆեսորներ Յազուրու Ուտսունօմիայի (Նագասակիի համալսարան), և Ժան Կլոդ Գրասի (Նանսի Բիզնես դպրոց) հետ»,- հավելեց ՀՊՏՀ պրոֆեսորը:
«Էրազմուս+» ծրագիրը ՀՊՏՀ-ում համակարգում է արտաքին կապերի բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին