Թևակոխում ենք ամառային արձակուրդի շրջան

Դիտումների քանակ՝ 1977

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պատմությունը հարստացավ ևս մեկ էջով՝ անցյալ դարձավ ևս մեկ ուսումնական և աշխատանքային տարի: ՀՊՏՀ ստորաբաժանումների աշխատակիցներն այսօրվանից մեկնում են ամենամյա հանգստի և կվերադառնան օգոստոսի 19-ին։

Հարգելի' այցելուներ, հետևորդներ, այս կապակցությամբ կարճ ժամանակով կդադարեցվի ՀՊՏՀ պաշտոնական տեղեկատվական հարթակների՝ ՀՊՏՀ կայքի (asue.am), ֆեյսբուքյան էջի և Լինկդինի սպասարկումը:

Այնուամենայնիվ, արձակուրդի շրջանում ևս լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեսադաշտում կլինեն բուհական կրթությանը վերաբերող կարևորագույն իրադարձությունները, հրատապ նորությունների մասին կտեղեկացնենք:

Մեր բաժինը արձակուրդից կվերադառնա օգոստոսի 19-ին: Մենք գնում ենք՝ թարմ գաղափարներով վերադառնալու և դրանք կյանքի կոչելու, ՀՊՏՀ նոր շրջանի պատմության հաջողություններն ու ձեռքբերումները ձեզ ներկայացնելու, 2019-2020 ուսումնական տարվա մեկնարկը նոր եռանդով սկսելու տրամադրվածությամբ:

Պատեհ առիթն օգտագործելով՝ բոլորիդ մաղթում ենք հաճելի և կազդուրիչ հանգիստ:

ՀՊՏՀ աշխատակազմի արձակուրդի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին