Ի՞նչ փոփոխություններ ակնկալել Change Lab-ից. ճանաչողական հանդիպում դիմորդների հետ

Դիտումների քանակ՝ 1922

ՀՊՏՀ նոր նախագծի՝  «Փոփոխությունների կառավարում» (Change Lab) լաբորատորիայի դիմորդների համար այսօր տեղի ունեցավ ճանաչողական հանդիպում, որտեղ Change Lab-ի համահիմնադիրներ Կարեն Սարգսյանն ու Արտակ Ասլանյանը  պարզաբանեցին ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցեր: Մասնավորապես, նրանք պատասխանեցին՝ ինչ ուղղություններով է լաբորատորիան գիտելիք ու հմտություն հաղորդելու, ինչ տևողությամբ և հաճախությամբ են հանդիպումները կազմակերպվելու, ինչ հարցեր են քննարկվելու և այլն:

asue.am-ի հետ զրույցում Կարեն Սարգսյանն ասաց, որ դիմորդներից հունվարի 20-24-ը կայանալիք հարցազրույցների արդյունքում կձևավորվի 2 խումբ, և նորարարական մեթոդներով հագեցած ոչ ֆորմալ դասերը կմեկնարկեն:

«Փոփոխությունների կառավարում» նախագիծն ակնկալում է 2 հիմնական արդյունք՝ աշխատաշուկայի համար պատրաստել նաև գործնական հմտությամբ ու կարողությամբ զինված մրցունակ կադրեր և իրագործել ուսանողի բիզնես գաղափարները:

Change Lab-ը մեծ ներուժ ունեցող ՀՊՏՀ-ականների համար ինքնադրսևորման պարարտ հարթակ կհանդիսանա, այն խոստանում է լինել սովորեցնող, ստեղծագործելու և զարգանալու հնարավորություն ընձեռող յուրատեսակ դպրոց:

Նշենք, որ օրեր առաջ կայացավ Change Lab-ի շնորհանդեսը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին