Նորություններ

Գտնվել է 1 նորություն

Ստեփանակերտցիները` Հայաստանի Հանրապետության վոլեյբոլի առաջնության գավաթակիր

Դեկտեմբերի 4-ին ավարտվեց ՀՊՏՀ մարզադահլիճում մեկնարկած Հայաստանի Հանրապետության վոլեյբոլի գավաթի տղաների առաջնությունը: Եզրափակչում Արցախի մայրաքաղաքի` Ստեփանակերտի հավաքականը, խաղալով  Երևանի ֆիզիկուլտուրայի ինստիտուտի «ՖԻՄԱ» ակումբի թիմի հետ, 3:0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ և  պատմության մեջ առաջին անգամ նվաճեց  ՀՀ վոլեյբոլի տղաների առաջնության գավաթը: Շնորհավորում ենք ստեփանակերտցիներին և մաղթում նորանոր հաղթանակներ: ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին