Ստեփանակերտցիները` Հայաստանի Հանրապետության վոլեյբոլի առաջնության գավաթակիր
17.12.2011
Դիտումների քանակ՝ 685
Դեկտեմբերի 4-ին ավարտվեց ՀՊՏՀ մարզադահլիճում մեկնարկած Հայաստանի Հանրապետության վոլեյբոլի գավաթի տղաների առաջնությունը: Եզրափակչում Արցախի մայրաքաղաքի` Ստեփանակերտի հավաքականը, խաղալով Երևանի ֆիզիկուլտուրայի ինստիտուտի «ՖԻՄԱ» ակումբի թիմի հետ, 3:0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ և պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ՀՀ վոլեյբոլի տղաների առաջնության գավաթը:
Շնորհավորում ենք ստեփանակերտցիներին և մաղթում նորանոր հաղթանակներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին