ՀՊՏՀ-ն սկսում է նախագծերի կառավարման նոր դասընթաց

22.06.2020
Դիտումների քանակ՝ 2393

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հուլիսի 14-ից մեկնարկում է նախագծերի կառավարման նոր դասընթաց, թվով երկրորդը (Project Management Fundamental Course): Շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնից ստացված հայտարարությունը ստորև ներկայացնում է մանրամասները:

Դասընթացավար՝ Նախագծերի կառավարման ոլորտում բազմամյա փորձ ու նախագծերի կառավարման մասնագետի PMP® միջազգային որակավորում ունեցող փորձագետ, PMI Armenia փոխնախագահ և Հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՊՏՀ  միջազգային կապերի բաժնի պետ Սոնա Մատինյան

Ավարտական վկայական` դասընթացի ավարտին քննության 80% շեմը հաղթահարած մասնակիցներին կշնորհվի հավաստագիր

Դասընթացի նպատակային խումբը՝

  • Նախագծերի կառավարման սկսնակ և փորձառու մասնագետներ, ովքեր ցանկանում են տիրապետել և գործնականում կիրառել նախագծերի կառավարման ժամանակակից ծրագրային միջոցները:
  • Կազմակերպությունների ղեկավարներ և նախագծերի պատվիրատուներ
  • Բակալավրիատի բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրոսներ և ասպիրանտներ
  • PMP որակավորման քննության նախապատրաստական դասընթացներին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք

Դասընթացի լեզու՝ դասընթացավարի կողմից նյութի ներկայացումը և բացատրությունները՝ հայերեն, հարակից նյութերը, այդ թվում՝ էլեկտրոնային նյութերը, տերմինաբանությունը՝ անգլերեն

Մեկնարկը՝ հուլիսի 14-ին

Ավարտը` օգոստոսի 18-ին

Օրեր և ժամեր՝  երեքշաբթի ժ.18:30 - 20:30-ը և շաբաթ ժ.11:00-13:00-ը

Արժեքը՝65 000 ՀՀ դրամ, ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար զեղչ 30 տոկոս,

շրջանավարտների համար՝ 10 տոկոս:

Դասընթացի ծրագրին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղմամբ՝

Դասընթացի գրանցման վերջնաժամկետը՝ հուլիսի 11-ը

Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք գրել aghavni.hakobyan@asue.amէլ.փոստի հասցեին կամ ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի ֆեյսբուքյան էջին։

Գրանցվելու հայտը կարող եք գտնել այստեղ:

Դասընթացը ներկայացնող հոլովակը կարող եք դիտել ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում: