Տեղեկատվական հանդիպում DAAD-ի ներկայացուցիչների հետ

22.09.2021
Դիտումների քանակ՝ 1101

Սիրելի ուսանողներ, ս․թ․ սեպտեմբերի 24-ին, ժամը 13:20-ին (ՀՊՏՀ նիստերի դահլիճում) տեղի կունենա «Ուսումնառությունը Գերմանիայում» խորագրով տեղեկատվական հանդիպում` Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ Աննեգրեթ Բեյերի և Դանիել Լեպետիտի մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում կներկայացվեն DAAD-ի կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրերը և գերմանական բուհերում ուսումնառության հնարավորությունները։

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.office@asue.am էլ․փոստին: