Ներբուհական քննարկման հրավեր «Ամբերդ»-ից

22.09.2021
Դիտումների քանակ՝ 240

Սեպտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Բնակչության զբաղվածության ապահովման հիմնախնդիրներն ու պետական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում» հետազոտական թեմայի երկրորդ ներբուհական քննարկմանը։ Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայա­ցուցիչ­ները, ուսանող­ները, ասպիրանտները և հայցորդները: Քննարկումն առցանց է:

Տեղեկատվությունը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից