Վիքիպեդիայի հոդվածների մրցույթի հրավեր

18.05.2021
Դիտումների քանակ՝ 904

ՀՀ կենտրոնական բանկը և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը «Իմ ֆինանսների ամիս-2021» ծրագրի շրջանակում հայտարարում են ֆինանսատնտեսագիտական թեմաներով Վիքիպեդիայի հոդվածների մրցույթ:

Թեմաներին ծանոթանալու համար հետևեք այս հղմանը:

Մրցանակներ

Ուշադրություն. հոդվածների առկայությունը Վիքիպեդիայում պարտադիր է, այլ ձևաչափով ներկայացված հոդվածները չեն մասնակցի մրցույթին։

Վիքիպեդիայում որակյալ և ծավալուն հոդվածների հեղինակները կարժանանան մրցանակների, կմասնակցեն Վիքիպեդիայի միջազգային առցանց գիտաժողովին:

Հոդվածները գրվելու են Հայերեն Վիքիպեդիայում և հասանելի են լինելու հազարավոր ընթերցողների։ Հոդվածները տեղադրվելու են նաև www.abcfinance.am կայքում, սոցիալական կայքերի (Facebook, Twitter) համանուն էջերում:

Կարող են լինել նաև հատուկ մրցանակներ բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ ֆինանսական կառույցների/ընկերությունների կողմից:

Ժամկետ

Մայիսի 20-31՝ Վիքիպեդիայում աշխատելու հմտությունների ձեռք բերում,
Հունիսի 1-30՝ Վիքիպեդիայի հարստացում ֆինանսատնտեսագիտական հոդվածներով։

Մասնակցություն

Քայլ   1. Մինչև մայիսի 19 լրացրեք առցանց հայտը։  
Քայլ 2. Մայիսի 20-ից մայիսի 31-ը կմասնակցեք «Վիքիմեդիա Հայաստան»-ի կազմակերպած Վիքիպեդիայի խմբագրման դասընթացին: Դասընթացը կկազմակերպվի շաբաթական 3-օրյա հանդիպումներով, առցանց հարթակում։
Քայլ 3. Մինչև հունիսի 30-ը համապատասխան հոդվածներով կզարգացնեք Վիքիպեդիա ազատ հանրագիտարանը։

Ժյուրին կընտրի ամենաընդգրկուն, ամենաորակյալ հոդվածների հեղինակներին:

Հաղթողների անունները կհրապարակվեն և մրցանակները կհանձնվեն հուլիսի սկզբին՝ «Իմ ֆինանսների ամիս-2021» ծրագրի փակման արարողության ընթացքում:

Արդյունքների մասին կարող եք տեղեկանալ նաև www.abcfinance.am և wikimedia.am կայքերում:

Նախագծի մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

Հարցերի դեպքում՝

Սիրով սպասում ենք ձեր աշխատանքներին։
ՀՀ կենտրոնական բանկ և «Վիքիմեդիա Հայաստան»
(«Վիքիմեդիա Հայաստան»՝ +37493118800)։
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի կենտրոնից