Գրամշակութային ակումբի առաջին հյուրը ժամանակակից գրող Գրիգն է

26.02.2021
Դիտումների քանակ՝ 383

ՀՊՏՀ գրամշակութային նորաստեղծ ակումբը նախաձեռնում է իր առաջին միջոցառումը՝ հանդիպում ժամանակակից գրողի հետ։ Հյուրը մերօրյա հայ արձակի ամենատպավորիչ ու հետաքրքիր ներկայացուցիչներից մեկն է՝ Գրիգը։ 2016 թ․ «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուի համար Գրիգին շնորհվել է ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակ։

Ուզու՞մ ես ծանոթանալ երիտասարդ արձակագրի հետ, ավելին իմանալ նրա մասին, ուրեմն, բաց մի՛ թող այս բացառիկ հնարավորությունը։ Հանդիպումը մարտի 1-ին է, ժամը 13։30-ին, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի 217 լսարանում։ Այս մասին հայտնում են ՀՊՏՀ լեզուների ամբիոնից։

Հիշեցնենք, որ ակումբը հիմնվել է լեզուների ամբիոնի կողմից։ Փետրվարի 25-ին ազդարարվել է ՀՊՏՀ գրամշակութային ակումբի բացումը։

Ակումբի անդամ կարող են դառնալ բուհի թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները, թե՛ վարչական աշխատողները։