Մարքեթինգի ամբիոն

Ամբիոնի վարիչի ժ/պ` Գրիգորյան Վադիմ Հենրիկի, տ.գ.թ., դոցենտ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնը հիմնադրվել է 1975 թվականին: Սկզբում այն անվանվել է նյութատեխնիկական մատակարարման էկոնոմիկայի և պլանավորման, այնուհետև` նյութական ռեսուրսների կառավարման, իսկ հետագայում վերանվանվել է մարքեթինգի ամբիոն:
Վարիչները`
Զաքարյան Ա.Ե.` 2011-2018թթ.,
Վարդանյան Գ.Ի.` 2010-2011թթ.,
Սահակյան Շ.Ս.` 2008-2010թթ.,
Սելվինազյան Բ.Ս.` 1991-2008թթ.,
Հովսեփյան Ռ.Հ.` 1987-1991թթ.,
Կարապետյան Ս.Ս.` 1982-1987թթ.,
Սահակյան Շ.Ս.` 1975-1982թթ.:
Բակալավրիատի ծրագրով մարքեթինգի մասնագետներ են պատրաստվում առկա (4 տարի) և հեռակա (5 տարի) ուսուցմամբ:
Մագիստրոսական ծրագրով մասնագետներ են պատրաստվում առկա (2 տարի) և հեռակա (2.5 տարի) ուսուցմամբ հետևյալ մասնագիտացումներով.

  1. Մարքեթինգային հաղորդակցություններ
  2. Մարքեթինգային հետազոտություններ

Միաժամանակ «Մարքեթինգի հիմունքներ» դասընթացն ուսումնասիրում են ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների բակալավրիատի առկա և հեռակա ուսուցմամբ 2-5-րդ կուրսերի ուսանողները: Ամբիոնի հեղինակային խմբի կողմից 2013թ. հրատարակվել է «Մարքեթինգի հիմունքներ» ուսումնական ձեռնարկը՝ 705 էջ ծավալով: Քննությունները կազմակերպվում են թեստերով՝ համակարգչային եղանակով: Ուսումնական գործընթացները բակալավրիատում բարելավելու նպատակով ամբիոնի կողմից 2016թ. հրատարակվել է «Փոխհարաբերությունների մարքեթինգը սպառողական շուկաներում» ուսումնական ձեռնարկը (հեղինակներ՝ տ.գ.դ.,պրոֆեսոր Ա.Ե.Զաքարյան և տ.գ.թ., ասիստենտ Գ.Հ.Պապոյան) 236 էջ ծավալով և «Փոխհարաբերությունների մարքեթինգը գործարար շուկաներում» դասախոսությունների նյութերը (հեղինակ՝ տ.գ.թ., ասիստենտ Վ.Հ.Գրիգորյան) 151 էջ ծավալով:
Մագիստրատուրայում ուսումնական գործընթացները ժամանակակից մոտեցումներով ու մեթոդներով կազմակերպելու նպատակով ամբիոնի դասախոսների կողմից 2012թ. հրատարակվել են մագիստրոսական կրթության «Շուկայաբանություն» մասնագիտության «Մարքեթինգ», «Մարքեթինգային հաղորդակցություններ», «Մարքեթինգային հետազոտություններ» մասնագիտացումների կրթական ծրագրերի հայեցակարգերը և մասնագիտացման մոդուլների առարկայական ծրագրերը՝ 396 էջ ծավալով: Պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ասպիրանտները, ուսանողները ակտիվորեն մասնակցում են ոչ միայն ՀՊՏՀ, այլև տարբեր գիտաժողովների և արդյունքները տպագրում հոդվածների տեսքով (տարեկան 30-40), մասնակցում դրամաշնորհային թեմաների կատարմանը:
Ամբիոնում վերջին տարիներին թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել թվով 8 ասպիրանտներ ու հայցորդներ, իսկ այժմ իրենց հետազոտական աշխատանքներն են կատարում 17 ասպիրանտ և հայցորդ:
Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում են մոտ 30 գիտական աշխատանքներ:

Ամբիոնի կազմը`
1. Գրիգորյան Վադիմ Հենրիկի- ամբիոնի վարիչի ժ/պ, տ.գ.թ., դոցենտ
2. Վարդանյան Գագիկ Իշխանի- տ.գ.դ., պրոֆեսոր
3. Հաջոյան Ռուզաննա Մնացականի- տ.գ.թ., դոցենտ
4. Հայրապետյան Նունե Շմավոնի- տ.գ.թ., դոցենտ
5. Նիկողոսյան Մարինե Հրանդիկի- տ.գ.թ., դոցենտ
6. Դադայան Լիլիթ Յուրիի- տ.գ.թ., դոցենտ
7. Քոլյան Լիլիթ Ստեփանի- տ.գ.թ., դոցենտ
8. Ֆլջյան Արմեն Գրիգորի- տ.գ.թ., դոցենտ
9. Գրիգորյան Արմեն Վարդանի- տ.գ.թ., դոցենտ
10. Պապոյան Գևորգ Հարությունի- տ.գ.թ., դոցենտ
11. Թավադյան Դավիթ Միխայիլի- տ.գ.թ., ասիստենտ
12. Գալստյան Լիլիթ Յուրիի- տ.գ.թ., ասիստենտ
13. Առաքելյան Կարապետ Հովհաննեսի- տ.գ.թ., ասիստենտ
14. Ամիրխանյան Գրիշա Մարկոսի- տ.գ.թ., ասիստնետ
15. Փափազյան Հարություն Հովհաննեսի- տ.գ.թ., ասիստենտ
16. Յոլյան Աննա Լևոնի - տ.գ.թ., ասիստենտ
17. Գալստյան Քրիստինե Էդիկի- տ.գ.թ., ասիստենտ
18. Գրիգորյան Աշխեն Հարությունի- տ.գ.թ., ասիստենտ
19. Պետրոսյան Մերի Հայկի- տ.գ.թ., ասիստենտ
20. Հայրապետյան Նաիրա Շմավոնի- ասիստենտ
21. Սահակյան Լիլիթ Շիրակի- ասիստենտ
22. Աբրահամյան Մարիանա Հրաչի- դասախոս
23. Քալանթարյան Մանուշ Լևոնի- լաբորանտ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Մարքեթինգի ամբիոն
Հեռ.` (+37410) 593-402