3 գավաթ՝ մեկ տարում. ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը դարձել է միջբուհական առաջնության չեմպիոն

Դիտումների քանակ՝ 1392

Մեր համալսարանի ֆուտզալի հավաքականը 2018 թվականն ամփոփում է գոլառատ հաղթանակներով: Նոյեմբերի 19-23-ը տեղի ունեցած միջբուհական առաջնությունում ՀՊՏՀ ֆուտզալի թիմը չեմպիոն է դարձել: Այս մասին մեզ հայտնեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանը:
Առաջնությունը կազմակերպել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, մասնակցել են 15 հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններ: Եզրափակչում ԵՊՀ-ի թիմի նկատմամբ ՀՊՏՀ հավաքականը խոշոր՝ 7:2 հաշվով հաղթանակ է գրանցել՝ նվաճելով չեմպիոնական գավաթը: Նշենք, որ սա մեր թիմի՝ այս տարվա 3-րդ մեծ հաղթանակն էր (փետրվարին՝ Բիզնես լիգայի չեմպիոն (A խումբ), մայիսին՝ 19-րդ հանրապետական ուսանողական խաղերի չեմպիոն):
Շնորհավորում ենք մեր թիմին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին