Առցանց հասանելի է «Ամբերդ» մատենաշարի 65-րդ հետազոտությունը
Հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի նոր հետազոտությունը՝ «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների հաստիքացուցակների կազմման, հաստիքների և պաշտոնային դրույքաչափերի համամասնության սահմանման ուսումնասիրությունը», որի էլեկտրոնային տարբերակը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում։
Հետազոտության հեղինակներն են Վահե Բուլանիկյանը (հետազոտական խմբի ղեկավար), Լալա Խոջյանը, Մերի Սիմոնյանը, Հասմիկ Մանուկյանը (հետազոտական խմբի անդամներ):
Սույն հետազոտության շրջանակներում դիտարկվել են բուհերում կազմակերպական կառուցվածքի վերանայման, դրանից բխող՝ հաստիքացուցակների կազմման և պաշտոնային դրույքաչափերի սահմանման ու նոր համակարգերի ներդրման հարցերը։
Հետազոտական աշխատանքի ընթացքում ուսումնասիրվել է մի շարք երկրների բուհերի փորձը, մշակվել համապատասխան մեթոդաբանություն՝ առանձնացնելով լավագույն օրինակները՝ հաստիքների և պաշտոնային դրույքաչափերի համամասնության սահմանման կառուցակարգը ՀՀ բուհերում ներդնելու նկատառումով։